Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները գնահատել է որպես ռուսական ժողովրդավարության համար «ևս մեկ խոշոր հետընթաց»։
«Այսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար։ Դրանց արդյունքը երբեք կասկածի տակ չի եղել»,– գրել է Կալլասը X-ում։
Նրա խոսքով՝ Կրեմլը ճնշել է այլախոհությունը, արգելել Ուկրաինայում Ռուսաստանի վարած պատերազմին դեմ արտահայտված միակ գրանցված կուսակցության գործունեությունը և փակել միջազգային ընտրական դիտորդների մուտքը։
«Ռուսաստանում միայն ժողովրդավարության պատրանքն է մնացել»,– նշել է Կալլասը։
Նա նաև հայտնել է, որ առաջարկել է միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում անցկացված ընտրություններին աջակցած անձանց դեմ։
Ռուսաստանի Պետդումայի ընտրություններից հետո, արձանագրությունների ավելի քան 83%-ի մշակման արդյունքում, «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85%-ը։

Բաց մի թողեք
ԵՄ 11 երկիր կոչ է արել 1 տարով մորատորիում սահմանել նոր օրենքների ընդունման հարցում
AfD-ն հաղթում է Մեկլենբուրգ-Արևմտյան Պոմերանիայում, մինչդեռ Բեռլինը թեքվում է դեպի ձախ
Կանադայի օրինակով ԵՄ-ի հետ համաձայնագիրը Ուկրաինայի համար ընդունելի տարբերակ չէ