ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել Հայաստանի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 250 մլն եվրո ծավալով վարկային գիծ տրամադրելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը։
Ծրագրի հիմնական նպատակներից է պետական ֆինանսների առավել արդյունավետ կառավարումը։ Նախատեսվում է որակյալ և երկարաժամկետ պետական ծախսերի ու ներդրումների իրականացմամբ բարելավել հանրային ֆինանսների կառավարման համակարգը։
Ծրագիրը միաժամանակ ուղղված է արտաքին ֆինանսական աղբյուրներից Հայաստանի կախվածության նվազեցմանը։ Դրա համար նախատեսվում է խթանել ներքին ռեսուրսների մոբիլիզացումը և ձևավորել ավելի բարենպաստ պայմաններ բիզնեսի ու ներդրումային գործունեության համար։
Փաստաթղթի համաձայն՝ ծրագիրը կիրականացվի Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ։
Վարկային միջոցների տրամադրման ընդհանուր ժամկետը սահմանվել է 20 տարի, որից առաջին 5 տարին նախատեսված է որպես արտոնյալ ժամանակահատված։

Բաց մի թողեք
Կառավարությունը հաստատեց 2027-ի բյուջեի նախագիծը․ ահա հիմնական թվերը
2027 թ. պետական բյուջեի նախագիծը, որը խոստանում է լարված ֆինանսական տարի
Team-ը կապիտալի շուկայից ներգրավել է շուրջ $35 մլն. արդյունքը հայտարարվել է միջազգային համաժողովում՝ Freedom Broker Armenia-ի հետ համագործակցությամբ. Լուսանկարներ