Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովն անդրադարձել է բանակցային գործընթացի դեմ ուղղված «տեղեկատվական հարձակումներին»։
Նա հերքել է այն տեղեկությունները, որոնք վերաբերել էին բանակցությունների ընթացքում քննարկված մանրամասներին։ Այս մասին Բուդանովը նշել է «ՌԲԿ-Ուկրաինա»-ին տված մեկնաբանությունում։
«Ինչ վերաբերում է քննարկումների մանրամասների վերաբերյալ այսպես կոչված «ներքին տեղեկություններին», ապա դա իրականությանը չի համապատասխանում. նման բան երբեք տեղի չի ունեցել։ Ներկայումս մենք ականատես ենք լինում բանակցային գործընթացի դեմ ուղղված տեղեկատվական հարձակումների։ Կարևոր է պահպանել սառնասրտությունն ու կենտրոնանալ մեր հիմնական նպատակի վրա՝ Ուկրաինայի համար կայուն խաղաղության հաստատում։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ դրան հասնելու համար»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ ֆրանսիական «Le Monde» թերթը հոդված էր հրապարակել, որում նկարագրվել էր հոկտեմբերի 9-ին ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների ընթացքում տեղի ունեցած ենթադրյալ լարված միջադեպը։ Ըստ թերթի՝ Ֆլորիդայի Մայամի քաղաքում ուկրաինական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ ղեկավարի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆը, չթաքցնելով իր գրգռվածությունը, պահանջել էր Կիրիլո Բուդանովից դադարեցնել հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին։



Բաց մի թողեք
«Չքվի՛ր, Ռուսաստան», չեխերը՝ Սլովակիայի վարչապետին
Ուղևորատար գնացքներ են բախվել Իսպանիայում
Խորհրդարանական ընտրություններ՝ Իսրայելում․ Նեթանյահուն պարտվո՞ւմ է