Վլադիմիր Զելենսկին ասել է, որ վերջին սահմանափակումներից հետո ցանկանում է քննարկել SpaceX-ի աշխատանքը Ուկրաինայում Իլոն Մասկի հետ, սակայն Մասկը երբեք չի արձագանքել։
«Ես ուզում էի նրա հետ խոսել SpaceX-ի հետ այս բոլոր գործողություններից հետո։ Բայց նա մեզ հետ կապ չհաստատեց», – ասել է նա PBS-ին տված հարցազրույցում։
Զելենսկին նաև բողոքել է, որ Մասկը չի ընդունում ուկրաինամետ դիրքորոշում։ «Նրա նախկին ազդանշանները մեր, Ուկրաինայի մասին ուկրաինամետ դիրքորոշում չեն», – ասել է նա։
Ավելին, նա պնդել է, որ Ուկրաինան դեռևս չի ստացել Starshield համակարգին մուտք գործելու հնարավորություն։ «Մենք այս մասին խոսել ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեք կամ չորս անգամ։ Նա ասել է, որ կփորձի, բայց դա իրենից կախված չէ. դա SpaceX-ից է կախված», – ասել է նա։
Հոկտեմբերի կեսերին Կիևը հայտարարեց, որ ամերիկյան SpaceX ընկերությունը սահմանափակել է Starlink տերմինալների գործունեությունը Ուկրաինայի զինված ուժերի համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/7f085454cb53cf2907b4490c27fd3252
© 2008 – 2026 «Հրապարակ օրաթերթ»


Բաց մի թողեք
Եվրոպան մասնակցում է խաղաղության հասնելու գործընթացին․ Զելենսկին՝ Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ բանակցությունների մասին
Եվրոպան զորք է պատրաստում Ուկրաինայի համար
Ֆոն դեր Լայեն․ Հորմուզի նեղուցի փակումը Եվրոպային արժեցել է 127 միլիարդ եվրո