06/11/2026

EU – Armenia

Լարված միջադեպ՝ Թուրքիայի խորհրդարանում. Լուսանկար

Թուրքիայի խորհրդարանում ֆինանսների նախարարության 2027թ. բյուջեի քննարկումներն ուղեկցվել են իշխող և ընդդիմադիր պատգամավորների վիճաբանությամբ։

Ընդդիմադիր պատգամավորները քննադատել են ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքին ֆոնդային սկանդալի ընթացքում վերահսկողության բացակայության և անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու համար։

Նրանք նախարարին մեղադրել են անգործության մեջ և պահանջել վերջինիս հրաժարականը։ Լարվածությունը հասել է այն աստիճանի, որ պատգամավորները միմյանց հասցեին հնչեցրել են վիրավորանքներ և սպառնալիքներ։ Իրավիճակի սրման հետևանքով քննարկումները ժամանակավորապես դադարեցվել են:

Լարված միջադեպ՝ Թուրքիայի խորհրդարանում