06/11/2026

EU – Armenia

Դա ակնհայտ է

«Անկախ այն հանգամանքից, թե իշխանությունն Ադրբեջանից իջեցված պահանջով սահմանադրական գործընթացը ինչ ուղով կտանի, ակնհայտ է, որ դրանք ուղեկցվելու են ապօրինությունների, բռնությունների և կալանավորումների ալիքով»,- հայտարարել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

««Գործող ռեժիմի առաջնահերթությունները ձևավորվում են բացառապես իշխանության պահպանման և ադրբեջանական օրակարգն իրացնելու սկզբունքով, ինչը բացարձակապես հակասում է հայ ժողովրդի շահերին:

Այս գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին ահաբեկելու և պատերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառունակ մոտեցման վրա», – նշել է նա։