06/11/2026

EU – Armenia

ՍԴ նախագահ ընտրելու երրորդ փորձն է․ ովքեր են թեկնածուները

Սահմանադրական դատարանում մեկնարկել է աշխատակարգային նիստը, որի օրակարգում դատարանի նախագահի ընտրության հարցն է։

Մենք տեղեկացանք, որ դատարանի նախագահի թեկնածուները կրկին Էդգար Շաթիրյանն ու Վլադիմիր Վարդանյանն են։ Սա արդեն նախագահ ընտրելու երրորդ փորձն է։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի աշխատակարգային նիստում կրկին այս հարցն էր ընդգրկված։ Որպես թեկնածու առաջադրվել էին դատավորներ Էդգար Շաթիրյանը և Վլադիմիր Վարդանյանը, սակայն նրանցից ոչ ոք առաջին փուլով նախագահ չընտրվեց։

Դատավորների փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ Սահմանադրական դատարանի դատավոր Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ՝ 6 տարի ժամկետով։