«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վերջին օրերին ուղևորահոսքի ավելացմանն ու կուտակումներին զուգահեռ սպասարկման ծանրաբեռնվածությունն աճել է։
Պատճառը նոյեմբերի 2-7-ը գործող թռիչքային սահմանափակումներն են, որոնց հետևանքով ցերեկային ժամերին օդանավակայանում չվերթներ չեն իրականացվում, իսկ թռիչքներն ու վայրէջքները հիմնականում կենտրոնացվել են գիշերային ժամերին։
Իրավիճակի վերաբերյալ ահազանգեր են ստացվել․ բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են օդանավակայանում առաջացած կուտակումներից և հերթերից՝ բարձրացնելով հարցը, թե ինչպես է կազմակերպվելու ուղևորների սպասարկումը ստեղծված պայմաններում։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանից փորձեցինք պարզել, թե ինչ քայլեր են ձեռնարկվում իրավիճակը կարգավորելու և ուղևորների սպասարկումն առավել սահուն կազմակերպելու համար։ Մողրովյանը հայտնել է, որ գործող ժամային սահմանափակումների պատճառով գիշերային ժամերին թռիչքների և վայրէջքների հաճախականությունն ավելացել է։ «Ներկա պահին օդանավակայանում գործող ժամային սահմանափակումներով պայմանավորված՝ գիշերային ժամերին թռիչք-վայրէջքների հաճախականությունն ավելացել է: Ծանրաբեռնվածությունն, այո՛, մեծացել է, բայց ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցները՝ ուղևորների սպասարկումն առավել սահուն կերպով կազմակերպելու համար»,- ասաց օդանավակայանի մամուլի խոսնակը։


Բաց մի թողեք
Այսօր ՀՀ կառավարությանը նվիրել են թթվային ջրեր, այն, ինչը կստացվի Ամուլսարի արդյունքում․ Լուսանկար
Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակում
Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում