Ալեն Դելոնի ընտանիքը հրաժարվել է կատարել ֆրանսիական և համաշխարհային կինոյի աստղի կտակի այդ կետը, որով դերասանը խնդրել է մարդկայնորեն էֆթանազիայի ենթարկել իր սիրելի շանը և թաղել տիրոջ հետ։
Դելոնը ցանկացել է մահից հետո էլ չբաժանվել իր բելգիական հովվաշնից՝ Լուբո մականունով, սակայն կենդանիների իրավունքների պաշտպանների բողոքի ալիքի ժամանակ դերասանի դուստրը՝ Անուշկան, խոստացել է, որ 10-ամյա հովվաշունը ողջ կմնա եւ կշարունակի ապրել դերասանի ընտանիքում:
Ֆրանսիական «Բրիջիտ Բարդո» բարեգործական հիմնադրամը, որը զբաղվում է կենդանիների իրավունքների պաշտպանությամբ, X սոցիալական ցանցում հայտնել է, որ Դելոնի դուստրը հաստատել է, որ ոչ ոք չի պատրաստվում էվթանազիայի ենթարկել Լուբոյին, շունն ունի տուն և ընտանիք:
Կինոյի աշխարհահռչակ լեգենդ Դելոնը մահացել է օգոստոսի 17-ի լույս 18-ի գիշերը Օռլեանի մերձակայքում գտնվող Սուլս կոմունայի իր տանը: Նա 88 տարեկան էր։


Բաց մի թողեք
«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին աստղ Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում. Լուսանկար
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին. Լուսանկար
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը, նրան կրկին Տիգրան են կոչել. Լուսանկար