Նոյեմբերի 20-ին կյանքից վաղաժամ հեռացավ վիրահայ անվանի գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցը։
Գեղանկարչի ստեղծագործությունները ցուցադրվել են Գերմանիայում, Իտալիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլ երկրներում։
2005թ․-ից Միկոյանցի մի շարք անհատական ցուցահանդեսներ են կազմակերպվել Երևանում, Թբիլիսիում, Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում։ Նրա գործերն ընդգրկված են ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Հայաստանի և բազմաթիվ այլ երկրների տարբեր մասնավոր հավաքածուներում։
2011թ. ՀՀ Սփյուռքի նախարարությունը նկարչին պարգևատրել է «Արշիլ Գորկի» մեդալով` կերպարվեստի, գեղանկարչության, քանդակագործության արվեստը տարածելու և Սփյուռքում հայկական արվեստը ճանաչելի դարձնելու գործում ներդրում ունենալու համար:
«Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Թենգիզ Միկոյանցի ընտանիքին, հարազատներին, վրաց ու հայ արվեստագիտական շրջանակներին՝ մեծ կորստի կապակցությամբ։ Վստահ եմ, որ տաղանդաշատ նկարչի և համեստ մարդու բարի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում», – գրել է Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։

Բաց մի թողեք
Նարինե Անանիկյանի ձայնի ճանապարհը՝ Սկառլատիից մինչև Կոմիտաս. Լուսանկարներ
«Ռոմեո և Ջուլիետը»՝ նոր շնչով․ Սունդուկյանի 105-ամյա բեմի նոր բացահայտումները․ Լուսանկարներ
«Անհայտ կինը» (Woman Unknown) ֆիլմն արժանացել է Վենետիկի 83-րդ կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակին, իսկ «Նազա»-ն (Naza) ստացել է ժյուրիի հատուկ մրցանակը