Բիթքոյնի գինը մեկ ժամում կրկին թարմացրել է ռեկորդը և բարձրացել է 97 հազար դոլարից։
Ժամը 9:00-ի դրությամբ բիթքոյնն արդեն թանկացել էր օրական 5,96%-ով և հասել 97559 դոլար արժեքի: Դանից մեկ ժամ առաջ՝ մեկ մետաղադրամն արժեր հազար դոլարով պակաս։
Ինչպես գրել է Коммерсант-ը, կրիպտոարժույթի արժեքի աճը պայմանավորված է այն ակնկալիքներով, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կնպաստի կրիպտոարժույթի ոլորտում ավելի պարզեցված կարգավորման ներդրմանը։
Նախօրեին հաղորդվել էր, որ բիթքոյնի գինը հասել է պատմական նոր բարձրակետի և առաջին անգամ գերազանցել է 94 հազար դոլարը՝ մեկ մետաղադրամի դիմաց։

Բաց մի թողեք
ԵՄ-ն բացում է շուկան, բայց այնտեղ հաստատվելու գործը Հայաստանինն է
Հանքարդյունաբերողը չի կարող իր բնապահպանական քաղաքականությունը կառուցել միայն …
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը. Տեսանյութ