Այսօր՝ նոյեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսատուն-վարչության տարածքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի բնակիչ 33-ամյա Արման Մ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում:
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևանում գործող «Ոսկերչական ֆաբրիկա» ՍՊԸ-ի հաշվեկշռում:


Բաց մի թողեք
Ողբերգական վթար, Երևանում «Kia»-ի ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ Լուսանկար
Իսպանիայի Սեուտա ներխուժած միգրանտների թիվը հասել է 60,000-ի, զոհերի թիվը՝ 34-ի. Լուսանկար
Ողբերգական դեպք, Երևան-Սևան ճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մոպեդով կողաշրջվել է․ Լուսանկար