Նախնական տվյալները ցույց են տալիս, որ «Ադրբեջանական ավիաուղիներին»՝ AZAL-ին պատկանող մարդատար ինքնաթիռի կործանման պատճառը ռուսական ՀՕՊ համակարգերի հարվածն է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։
France-Presse-ի մեջբերած տեղեկատվության մեջ նշում է, որ գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունը հետևել է ադրբեջանական կառավարական աղբյուրների մամուլի հրապարակումներին, թե ինքնաթիռի կործանման պատճառը ռուսական հակաօդային պաշտպանության համակարգն է։
Միևնույն ժամանակ, ըստ The Financial Times-ի, ամերիկացի պաշտոնյան ասել է, որ եթե դա այդպես է, ապա միջադեպը ևս մեկ անգամ կընդգծի Մոսկվայի անխոհեմությունը Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր:
Եթե ղազախ պաշտոնյաների գլխավորած հետաքննության արդյունքում պարզվի, որ ինքնաթիռը խոցվել է ՀՕՊ համակարգերով, ապա միջադեպը կհիշեցնի 2014 թվականին Malaysia Airlines ավիաընկերության MH17 չվերթի կործանումը, նշում է հրատարակությունը։
Բաց մի թողեք
Ուկրաինայի զենքի պաշարները կբավարարեն մինչև ամառվա վերջ․ Bild. Լուսանկարներ
Մակրոնը Զելենսկիին ասել է, որ Պուտինը Ուկրաինայի հարցում իր կարծիքը չի փոխել․ Bloomberg
Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը. Լուսանկար