Եվրամիությունը Հայաստանին օգնել է հակազդել հունիսյան ընտրություններին ընդառաջ օտարերկրյա միջամտությանը։
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստն ամփոփելիս։
«Մենք ապատեղեկատվության դեմ պայքարի մեր վերապատրաստման ծրագրերն ընդլայնել ենք՝ ընդգրկելով 65 երկիր։ Արգելափակել ենք տասնյակ կայքեր և հարյուրավոր գովազդներ, ինչպես նաև հաջողությամբ օգնել ենք Հայաստանին՝ դիմակայել օտարերկրյա միջամտությանը հունիսյան ընտրություններին ընդառաջ»,- ասել է նա։

Բաց մի թողեք
ԱՄՆ-ն և Եվրոպան Ուկրաինայում հակամարտության կարգավորման համատեղ առաջարկ մշակելու քայլեր են ձեռնարկում
Անի Ավետիսյանին շքանշան տալու նախաձեռնող խումբ է ստեղծվել. Լուսանկար
Լեհաստանը Թրամփին կոչ է անում ուկրաինացիների կողմը բռնել, ոչ թե՝ ռուսների. Լուսանկար