Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տելեգրամյան իր ալիքում զգուշացնում է ֆիշինգային հարձակումների նոր ալիքի մասին, որոնք տեղի են ունենում Telegram, Viber և WhatsApp հավելվածներում։
«Քաղաքացիներ, արդեն մի քանի ամիս է, ինչ շարունակվում է Telegram ալիքների վրա ֆիշինգային հարձակումը։ Եվ, ցավոք, մարդիկ շարունակում են զոհ դառնալ, քանի որ նվերը գալիս է ծանոթ մարդուց»,- գրել է Մարտիրոսյանը։
Փորձագետը շեշտել է, որ հաքերները հաճախ ուղարկում են ծածկագրի պահանջով հաղորդագրություններ՝ պատճառաբանելով այն տարբեր նվերներ կամ ակցիաներ ստանալով։ Փորձագետի խոսքով՝ այդ ծածկագիրը օգտագործվում է զոհի հաշիվը նոր սարքում գրանցելու համար։
«Մի խոսքով՝ եթե ձեզ առաջարկում են որևէ պատճառով որևէ կայքում մուտքագրել Telegram-ի կամ SMS-ով ստացված կոդը (հարձակումները կարող են լինել նաև Viber-ի և WhatsApp-ի միջոցով), երբեք դա մի արեք։ Կոդն անհրաժեշտ է միայն մեկ բանի՝ ձեր հաշիվը նոր սարքում գրանցելու համար»,- ընդգծել է Մարտիրոսյանը։
Բաց մի թողեք
Ընտանեկան փոդքասթի երկրորդ թողարկմանը անդրադարձ կատարեցի Ադրբեջանից հնչող որոշ հայտարարությունների. Լուսանկարներ
Հունվարի 9-ի աստղագուշակ․ Շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա
«Զուսպ էր, խելացի, աշխատասեր, պատերազմների միջով էր անցել Հենրիկս». լեյտենանտ Հենրիկ Քոչարյանն անմահացել է 2023 թ. ապրիլի 11-ին Տեղ գյուղում. Լուսանկարներ