Գյումրու ՔՊ -ական նախկին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը`ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին, նշանակվել է Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի խորհրդական։
Ավելի վաղ գրել էինք, որ վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը` նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանն էլ նշանակվել է քաղաքապետի պաշտոնակատարի օգնական։
Գրել էինք, որ Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններից հետո ՔՊ ֊ն հաղթանակից հետո երկուսին էլ մտադրվել է նորից շնորհել փոխքաղաքապետերի պաշտոնը։ Այս փուլում` ժամանակավոր պաշտոնակատարի դեպքում, օրենքն արգելում է փոխքաղաքապետեր նշանակել։


Բաց մի թողեք
Զելենսկին ժամանում է Վաշինգտոն՝ անսպասելի նոր ընկերներ փնտրելու համար
Ռումինիան հայտարարել է ռուս դիվանագետի արտաքսման մասին
ԱՄՆ պատվիրակությունը դուրս է եկել ՄԱԿ-ի ԱԽ նիստից Ֆրանսիայի պատճառով