Հունվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում՝ Զինվորական հավաքակայանի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Արդեն տեղում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմինեի Ա․-ն ոստիկաններին հայտնել է, որ Կարմիր բանակի 1 նրբանցքում անհիմն ծագած վիճաբանության ժամանակ իրեն և իր դստերը ծեծի են ենթարկել Կոտայքի մարզի բնակիչներ 37-ամյա Սուսաննա Մ․-ն և 30-ամյա Սարգիս Ս․-ն, ովքեր ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրենց մարմնի տարբեր մասերին պատճառելով վնասվածքներ:
Իսկ Սուսաննա Մ․-ն ոստիկաներին հայտնել է, որ այդ օրը, ժամը 23։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Կարմիր բանակի 1 նրբանցքում անհիմն ծագած վիճաբանության ժամանակ Արմինե Ա․-ն և նրա դուստրը ծեծի են ենթարկել իրեն և իր ամուսնու քրոջը՝ Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Կարինե Փ․-ին ձեռքերով, ոտքերով և քարերով՝ պատճառելով իրեն վնասվածք, իսկ Կարինե Փ․-ին՝ ֆիզիկական ցավ:

Բաց մի թողեք
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից կբռնագանձվի 12 անշարժ գույք, շուրջ 960 մլն դրամ. Լուսանկար
Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով․ Լուսանկար
Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր