Սա (Տե՛ս՝ նկարում) Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ վարչական սահմանները պատկերող քարտեզն է:
1991թ. Ալմա Աթայի հռչակագրով և 2022թ. աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված համաձայնություններով այդ վարչական սահմանները դարձել են պետական սահման, և սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի այդ տրամաբանությամբ:
Քարտեզից հստակ երևում է, որ այն գյուղերը, որոնց մասին բարձրաձայնում է Ադրբեջանը՝ Բաղանիս Այրում (չշփոթել ՀՀ Տավուշի մարզի Բաղանիսի հետ), Աշաղը Ասկիպարա (չշփոթել ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի հետ), Խեյրումլի, Կըզըլ Հաջիլի, Հայաստանի դե յուրե տարածքում չեն գտնվում։
Ներկայումս այս չորս գյուղերից Կըզըլ Հաջիլին ամբողջովին Ադրբեջանի վերահսկողության ներքո է, և Աշաղը Ասկիպարան մասամբ է Հայաստանի վերահսկողության ներքո:
Քարտեզից նաև հստակ երևում է, որ Տավուշի մարզից ոչ մի տարածք չի անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի տարածքները մնում են անփոփոխ:
Բաց մի թողեք
Ի՞նչ որոշում կընդունի ԱՄՆ նոր վարչակազմը, ո՞րն է Թուրքիայի ազդեցության տարածման սահմանը
Մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը կաշխատենք Հայաստանի և Ադրբեջանի հետ
Ադրբեջանը պատրաստվում է կամ նրան նախապատրաստում են «քաղաքակրթական պատերազմի՞»