Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վրա, Թբիլիսիի օդանավակայանում՝ Մյունխենի համաժողովից վերադառնալիս, հավկիթներ են շպրտել, ինչպես երեկ նույնը տեղի ունեցավ ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։
Վրացական ընդդիմադիր լրատվամիջոցները միջադեպի համար մեղադրում են իշխանությունների կողմից վարձված սադրիչներին։
Հաղորդվում է, որ միջադեպին չեն արձագանքել ոչ օդանավակայանի անվտանգությունը, ոչ պարեկային ոստիկանությունը։
Փետրվարի 17-ին նման միջադեպ տեղի ունեցավ ընդդիմադիր «Գախարիա-Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիայի հետ, ով ներկա էր մյունխենյան միջոցառմանը Զուրաբիշվիլիի հետ միասին։
Ո՛չ երկրի ՆԳՆ-ն, ո՛չ ինքը՝ նախկին նախագահը, չեն մեկնաբանել միջադեպը։






Բաց մի թողեք
Սիրիայում կրկին թևածում է քաղաքացիական պատերազմի ուրվականը
Թուրքական երկնքում լիբիական ինքնաթիռը «արտաքին միջամտությա՞մբ» է խորտակվել
Իվանիշվիլին ազատվում է Միխայիլ Սահակաշվիլու «մռայլ ժամանակների ժառանգությունից»