ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր, որ սկսում է առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ իրազեկող նյութերի նոր շարք:
Նախարարը պատասխանելու է այն 50 հարցերին, որոնք ամենաշատն են հնչել աշխատանքային քննարկումների ժամանակ և քաղաքացիների հետ շփումներում:
Նախարարը սոցցանցի իր էջում հրապարակել է առաջին հարցն ու պատասխանել, թե ո՞րն է բարեփոխման նպատակը:
Եվրոպական տարածաշրջանի առողջապահական համակարգը տևական ժամանակ համարվում էր լավագույններից մեկը, սակայն այս պահին այն լճացման փուլում է:
Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
«Չնայած որոշ ոլորտներում առաջընթացին, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանը, որը վաղուց ունի լավագույն առողջապահական համակարգերից մեկի համբավը, լճանում է և նույնիսկ հետ է մնում մի շարք ցուցանիշներով՝ սկսած երեխաների և դեռահասների առողջությունից մինչև քրոնիկ հիվանդություններ»,- ասվում է կազմակերպության զեկույցում:
Զեկույցի համաձայն՝ եվրոպական տարածաշրջանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում ալկոհոլային խմիչքների օգտագործման առումով, որտեղ ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Եվրամիությունում, իսկ ամենացածրը՝ Կենտրոնական Ասիայում:
Ծխախոտի սպառումը մեծահասակների շրջանում նույնպես շարունակում է բարձր մնալ, և նման դինամիկայի առկայության դեպքում տարածաշրջանը չի հասնի իր նպատակին՝ մինչև 2025 թվականը 30%-ով նվազեցնել ծխելը:
ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանը ներառում է 53 երկիր՝ Արևելյան և Արևմտյան Եվրոպայից, ինչպես նաև Կենտրոնական Ասիայից։

Բաց մի թողեք
Ողբերգական դեպք՝ Տավուշում, հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս ծննդաբերությունը սկսել է, երեխան ողջ չի մնացել
Տիկին նախարար, փաստերը համառ բան են. Լուսանկար
Շտապօգնության կեղծ կանչեր, կեղծ պատմագրեր․ Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է