Բաքվի զինվորական դատարանում փետրվարի 25-ին շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու մեղադրանքներով հերթական դատական նիստը։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ռուբեն Վարդանյանն ու փաստաբանը դատարանին կրկին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, ինչը մերժվել է՝ առանց քննարկման։
Իրեն ուղղված որևէ հարցի Վարդանյանը չի պատասխանել: Այնուհետ ընդմիջում է խնդրել՝ վատ ինքնազգացողության պատճառով:

Ընդմիջումից հետո դատական նիստը շարունակվել է: Թարգմանչի մասնակցությամբ ցուցադրվել և ուսումնասիրվել է Ռուբեն Վարդանյանի՝ քրեական գործի նյութերում կցված հարցազրույցը։

Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 4-ին։
Հիշեցնենք՝ ի նշան կեղծ «դատավարության» դեմ բողոքի, Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19-ին կրկին հացադուլ է հայտարարել:

Բաց մի թողեք
Սասուն Միքայելյանի սկանդալային հայտարարությունից հետո փորձում են խմբագրել խոսքը
Ռուսաստանի գաղտնի ծրագիրը՝ կամիկաձե անօդաչու թռչող սարքերի արտադրությունը գերհզորացնելու համար
Փրկե՛ք մեր Աղի լիճը․ մնացել են հաշված ժամեր․ այն թաղվելու է բետոնի տակ. Լուսանկար