Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստերին օրակարգում ընդգրկված հարցերից զեկուցվող է լինում առավելագույնը 2-3 հարց, որոնց շուրջ էլ ծավալվում են երկարաշունչ «քննարկումները»:
«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարության յուրաքանչյուր նիստից առաջ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նախապես ճշտում է, թե նիստի օրակարգում ինչ նախագծեր են ներառված, այլև անձամբ առանձնացնում է իր համար «ցանկալի» երեքը, որոնց շուրջ կարող է «ծավալվել», և որոնք կարող են փիառային էֆեկտ ունենալ։
Ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ, այդ «ընտրյալ» հարցերը, որոնք պետք է զեկուցվեն և քննարկվեն նիստի ընթացքում, նախարարական կոմիտեներում առանձնապես երկար քննարկում չեն անցնում, որ կառավարության նիստում «ցույց տալու բան լինի», կարծիքների հակադրություններ լինեն և այլն:
Մեր տեղեկություններով՝ դա բացատրվում է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հանրությանը ցույց տալ, թե ինչպես է «իր կողմից ընտրված լեգիտիմ կառավարությունն» աշխատում, ինչ հրաշք գործեր են անում, գումարած՝ ինչ ժողովրդավարական քննարկումներ են ընթանում։
Ըստ էության, սրա արդյունքում է, որ, չնայած օրակարգում զեկուցվող 2-3 հարց է ներառված լինում, սակայն նիստերը ձգվում են 90, հաճախ նաև 100 րոպե, իսկ շատ հաճախ որևէ հարց ընդունվում է դրա վերաբերյալ «տարբեր կարծիքների» պարագայում, չնայած իրականում բոլորը լուռ հետևում են Փաշինյանի ձեռքին։
Ի դեպ, ուշագրավ է, որ կառավարության վերջին նիստը, որը վարում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տևեց ընդամենը 25 րոպե:
Բաց մի թողեք
Ուսապարկերը նկատելիորեն զգուշավոր ելույթներ էին պատրաստել՝ հասկանալով, որ հակառակ պարագայում էլ ավելի կսրեն իրավիճակը
Երբ լսում ու կարդում ես այս կառույցների ղեկավարներին, հասկանում ես, որ սրանք իրավաբանության այբուբենը չգիտեն
ՀԷՑ-ի պետականացման նախագծերում կան բացեր, ընդունումը կարող է հանգեցնել բյուջեի եկամուտների փոփոխության. Փաշինյան