ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասի 15/8 հասցեում գտնվող «Սայադյան» ՍՊԸ մանկապարտեզից առգրավված տեսագրությունների զննությամբ պարզվել է, որ 2021 թվականի փետրվարի 25-ին ժամը 16։10-ի սահմաններում միջին խմբի դաստիարակ Սիլվի Ջ․-ն մոտենալով սաներից Ս․ Հ․-ին բռնում է հագուստի գլխարկի շրջանից, բարձրացնում աթոռից և ձեռքով հարկադրաբար նստեցնում գետնին, որից հետո երեխայի ձեռքից վերցնելով բարձրացնում է վերև և նույն գործողությունը կատարում է մի քանի անգամ, մինչև երեխան գետնից հավաքում է մատիտները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, տեսագրությունում երևում է նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում Սիլվի Ջ․-ն մոտենում է աթոռին նստած սաներից Մ․ Պ․-ին, ով ընկնում է գետնին, որից հետո ձեռքից քաշելով բարձրացնում է երեխային և մեկ անգամ ձեռքով հարվածում դեմքին, իսկ քիչ անց Սիլվի Ջ․-ն մեկ անգամ հարվածում է նաև սաներից Դ․ Զ․-ի դեմքին:
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Երկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելու
Ինչ են գնելու 148,5 միլիոն դրամով
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը. Լուսանկար