ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանը պետք է նստի Վաշինգտոնի հետ բանակցությունների սեղանի շուրջ, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։
Բրյուսի խոսքով՝ Թեհրանը շատ տարբերակներ չունի։
«Նախագահը ծանուցում ուղարկեց, որ կա՛մ պետք է բանակցել մեզ հետ, կա՛մ գործարք կնքել, կա՛մ զինվորականները կներգրավվեն»,- ընդգծել է նա Fox News հետ զրույցում։
Բրյուսը նաև անդրադարձել է Ռուսաստանին։
Ըստ նրա՝ Բայդենի կառավարման ժամանակ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսության բացակայությունն անիմաստ է եղել։
«ԱՄՆ-ն երեք տարի Ռուսաստանի հետ չի խոսել։ Երկու հիմնական միջուկային տերությունների միջև հաղորդակցություն չկար: Ամերիկայի համար… Ռուսաստանի նման երկրի հետ չխոսելն իմաստ չունի»,- ընդգծել է Թեմմի Բրյուսը։






Բաց մի թողեք
Լուկաշենկոն պատասխանատվության կենթարկվի, ամեն ինչի համար պատասխան կտա․ Զելենսկի
Դոնալդ Թրամփը Նենսի Փելոսիին անվանել է «գարշահոտ քաղաքական ծնունդ». Լուսանկար
Էրդողանը մեկնել է Բաքու, ինչու, ինչ է հայտնի