ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում և կատարել նմուշառումներ արտադրվող տեսականուց:
Լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ «Կարագ սերուցքային 82,5 յուղի զանգվածային մասով 20գ-ոց» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ, ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր, բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Բաց մի թողեք
ԵԿԲ-ն պահպանել է տոկոսադրույքները, քանի որ Իրանի շուրջ պատերազմի բռնկումը սպառնում է բարձրացնել գները
ԵՄ-ն Google-ին տուգանել է 890 միլիոն եվրոյով՝ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների կանոնների խախտման համար
Բեթհովենն ընդդեմ թռչունների. ԵԿԲ-ն կազմում է նոր եվրո թղթադրամների դիզայնի կարճ ցուցակը