ԵՄ առաքելությունը բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար. մտահոգությունները պետք է լուծվեն անվտանգ միջավայրում։
Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ մեկնաբանելով ԵՄ առաքելության գրառումը.
«Առաքելությունը կարևոր գործառույթ է իրականացնում թափանցիկության ապահովման գործում։ Այն բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար, եթե կան մտահոգություններ, դրանք պետք է լուծվեն անվտանգ միջավայրում, ինչպես Վրաստանում ԵՄ առաքելությունն է ապահովում՝ բոլոր կողմերի հետ կանոնավոր շփումներով»,- նշել է նա։
Բաց մի թողեք
Նիդերլանդների ԱԳ նախարարը և դեսպանը ծանոթացել են ՀՀ-ում ԵՄ առաքելության պարեկության ընթացքում տիրող իրավիճակին. Լուսանկարներ
Եթե այս կիրակի համապետական ընտրություններ լինեն, ում կընտրեն ՀՀ քաղաքացիները, որքան է Փաշինյանի վարկանիշը․ Հարցում
Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների դաշինքը նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին