Ապրիլի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 19։30-ի սահմաններում Երևանի շտապօգնության հերթապահ թիվ 14 բրիգադի բժիշկ Հայրապետյանը ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Արամ Խաչատրյան 8-րդ շենքի բակ, որտեղ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի։
ՀՀ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղին հայտնաբերել են ՌԴ քաղաքացի 67-ամյա Լյուդվիգ Հ․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Բաց մի թողեք
«Հունդաի» մակնիշի փոքր դասի հին ավտոբուսներից 9-ը հունվարի մեկից կդադարեն գործել․ մանրամասներ
Գործարկվել է transport.yerevan.am-ը․ քաղաքապետը մանրամասներ է հայտնել
Ավտովթար՝ Երևանում. «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ մեքենան գլխիվայր շրջվել է. Լուսանկար