«Ավագանու ընդդիմադիր անդամները պահանջում են Երեւանի քաղաքապետարանի կանաչապատման ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանի հրաժարականը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ՝ մարտի 24-ին, Երեւանի կենտրոնում միջադեպ էր տեղի ունեցել ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների եւ կանաչապատման ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանի եւ մյուս աշխատակիցների միջեւ:
«Ազգային առաջընթաց» խմբակցության երկու անդամներ՝ Հայկ Գրիգորյանը եւ Ռոբերտ Ծովյանը, Երեւանի Թումանյան փողոցում նկատել էին, որ հերթական ծառահատումն է իրականացվում, մոտեցել էին՝ պարզաբանում պահանջելու, սակայն, ինչպես ավագանու անդամներն էին մեզ հետ զրույցում պատմել, կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցները հարձակվել էին իրենց վրա ու հարվածել, իսկ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հայհոյել էր նրանց:
Ավագանու ընդդիմադիր անդամներն օրերս պաշտոնապես դիմում են ներկայացրել քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ պահանջելով Արմեն Բեգոյանի պաշտոնանկությունը։
«Դիմումը երկու օր առաջ ենք ներկայացրել Տիգրան Ավինյանին: Պահանջում ենք կասեցնել Արմեն Բեգոյանի գործունեությունը եւ ծառայողական քննություն նշանակել միջադեպի մասով»,- ասաց ավագանու անդամ Հայկ Գրիգորյանը»:
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում