Ստամբուլում Մոսկվայի հետ անցկացված խաղաղության երկրորդ փուլից անմիջապես հետո Ուկրաինայի ղեկավարությունը ուղևորվել է Վաշինգտոն՝ ամրապնդելու դաշնակիցների աջակցությունը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ Վաշինգտոն է ժամանել առաջին փոխվարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
«Մենք ակտիվորեն առաջ ենք տանելու այն հարցերը, որոնք կենսական նշանակություն ունեն Ուկրաինայի համար։ Օրակարգը ծավալուն է․ քննարկելու ենք աջակցությունը պաշտպանության ոլորտում, ռազմաճակատի իրավիճակը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կոշտացումը», – գրել է Երմակը Telegram-ում։
Պատվիրակության օրակարգում ընդգրկված է նաև նոր երկկողմ հանքային համաձայնագիրը, որը ԱՄՆ-ին կտրամադրի արտոնյալ կարգավիճակ Ուկրաինայի նոր հանքային ծրագրերում, ինչպես նաև նախատեսվում է ներդրումային հիմնադրամ ստեղծում՝ երկրի հետպատերազմյան վերակառուցման համար։
Չնայած Ստամբուլում կայացած բանակցություններին՝ Ուկրաինայի և Ռուսաստանի խորը տարաձայնությունները պահպանվում են՝ թե՛ տարածքային, և թե՛ անվտանգային հարցերում։
Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին և նախագահ Դոնալդ Թրամփին՝ խստացնել պատժամիջոցները, եթե Մոսկվան շարունակի ձգձգել խաղաղության գործընթացը։

Բաց մի թողեք
Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ
Միջանկյալ ընտրություններ. Պիչերոնոն կմնա պաշտոնում՝ չնայած սոցիալիստների կողմից հրաժարական տալու ճնշմանը
ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են Ուկրաինային 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր խոստումը