«Սահմռկեցուցիչ եւ դաժան էթնիկ զտում իրականացնել, այնուհետեւ հրապարակայնորեն հայտարարել, թե հայերը պարզապես վերաբնակեցվել են Հայաստանում։ Ցինիզմի աստիճանը ապշեցուցիչ է», – ԵԱՀԿ-ում կայացած «Հավելյալ մարդկային հարթակի» երրորդ ժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում գործող «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը։
Նրա դիտարկմամբ՝ հայատյացությունն Ադրբեջանում հովանավորվում է բարձրագույն իշխանությունների՝ անձամբ բռնապետի (ինչպես Ալիեւին է կոչել Աբրահամյանը – խմբ․) կողմից։ Նա շեշտել է, որ սա ոտնահարում է խաղաղության հասնելուն միտված ջանքերը։ Ըստ իրավապաշտպանի՝ հայերի նկատմամբ քարոզվող ատելության նպատակներից է՝ շեղել ադրբեջանական բնակչության ուշադրությունը ներքին խնդիրներից՝ համախմբելով նրանց «մշակված» արտաքին թշնամու դեմ։
Գայանե Աբրահամյանը Իլհամ Ալիեւին համեմատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Կրկնօրինակելով նրա մտերիմ դաշնակից Կրեմլի Պուտինի քայլերն ու նարատիվները՝ Ալիեւը բացեիբաց կոչ է արել զտել տարածաշրջանը հայերից եւ հայկական ֆաշիզմից», – ընդգծել է իրավապաշտպանը եւ շարունակել՝ «Հայաստանի ապանացիֆիկացման եւ ապառազմականացման մասին իր հռչակած քաղաքականությունը Պուտինի նույն արդարացումն է՝ Ուկրաինա ներխուժման համար»։
Ըստ Աբրահամյանի՝ «Արեւմտյան Ադրբեջանի» նարատիվը նույնպես ոգեշնչում է ստանում Ուկրաինայում Պուտինի գործողություններից։ «Բռնապետները նույնանման կերպով են մտածում եւ գործում», – եզրափակել է Աբրահամյանը։
Բաց մի թողեք
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները
Ճիշտ խոսելը, ոնց հասկանում ենք, Պապոյանի համար առանձնապես արժեք չէ. Իոաննիսյան
ՔՊ-ականները կփորձեն շարունակել բուհերի կուսակցականացման ՀՀԿ-ականների բարի ավանդույթները․ Առաքելյան