Հունիսի 22-ի առավոտյան Իրանն Իսրայելի վրա արձակել է «Խեյբար Շեկան» բալիստիկ հրթիռ, որը կարող է թռչել մինչև 2,000 կմ՝ տեղափոխելով 1,5 տոննա պայթուցիկ նյութ:
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իսրայելի վրա Իրանի հարվածի թիրախներն են Բեն Գուրիոն օդանավակայանը, կենսաբանական հետազոտությունների կենտրոնը և հրամանատարական կետերը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտների: Նրա խոսքով՝ ռմբակոծությանը մասնակցած ինքնաթիռներից մեկը «ռումբերով լի բեռ» է նետել Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանի վրա:
Ֆորդոյի հետ մեկտեղ հարվածի են ենթարկվել Նաթանզի և Սպահանի օբյեկտները: Այսպիսով, ԱՄՆ-ն միացել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությանը:
Բաց մի թողեք
Մակրոնն Իրանի նախագահին հորդորել է ազատ արձակել ֆրանսիացի կալանավորներին և երաշխավորել միջուկային ծրագրի խաղաղ բնույթը
Իրանը հրթիռակոծել է Թել Ավիվն ու Հայֆան
Մերձավոր Արևելքի խուլիգան Իրանը պետք է խաղաղության գա. Թրամփ