Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին են հրավիրվել Հայաստանի պաղպաղակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչները՝ քննարկելու այդ ոլորտում տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության արդյունքները:
Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ը: ՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանը խոսել է սանիտարահիգիենիկ նորմերն ամենայն խստությամբ պահելու անհրաժեշտության մասին: Նա անդրադարձել է հատկապես կաթնայուղի փոխարինիչով պատրաստվող պաղպաղակներում դրա քանակի սահմանված նորմերից գերազանցմանը՝ շեշտելով, որ մինչև ամառային սեզոնի ավարտը լինելու են կրկնակի ստուգումներ, և հորդորել է արտադրություններում պահպանել պատշաճ օրենսդրությամբ սահմանված պայմաններն ու ցուցումները:
«Տնտեսվարողները, ընդունելով վերահսկիչի դիտողությունները, խնդրեցին այսուհետև հրապարակումները կազմակերպությունների մասին անել առանձին՝ չմիավորելով մեկ հաղորդագրության մեջ, ինչը որոշակի անորոշություն է առաջացնում հասարակության մեջ: Առաջարկն ընդունվել է, և այսուհետև ցանկացած ոլորտի կազմակերպությունների մասին հրապարակումները կլինեն առանձնացված»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Էրեբունի 17/1) անցկացրած կրկնակի վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները կատարել են նմուշառում, և լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ «Աղցան կեսար» և «Աղցան մայրաքաղաքային» նմուշները համապատասխանում են ԵԱՏՄ կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջներին։
Այս մասին հայտնում են Սննդի անվտանգության տեսչական մարմնից՝ տեղեկացնելով, որ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Բաց մի թողեք
«ՀԷՑ»-ում մի շարք գնման գործընթացներ են չեղարկվել՝ ընդհանուր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով
Դոլարը՝ աճել է, եվրոն ու ռուբլին նվազել. հուլիսի 30-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Ալիևների ընտանիքը ձեռք է բերել Թուրքիայի Մուղլա քաղաքում գտնվող շքեղ հյուրանոցը