23/07/2025

«Լավ կլինի, նույն ջանասիրությամբ էլ` Ալիևին պատասխանես. Մեռավ քեզ ծաղրելով»

Նիկոլ Փաշինյանը թեպետ արձակուրդի մեջ է, սակայն շարունակում է ֆեյսբուքյան իր էջում հակաեկեղեցական գրառումներ անել և պառակտել հանրությանը:

Նրա վերջին գրառումների տակ մարդիկ ծաղրում ու վիրավորում են վերջինիս, հավանության չարժանացնելով նրա տեսակետները:

Հրապարակ թերթը ստորև ներկայացնում է դրանցից մի քանիսը.

Տիգրան Գասպարյան. «Ախր կիրակի ա էլի, հասկացանք անելու բան չկա: Վեր կաց քո համար, մատով տապչկա հագի, բակի ծաղիկները ջրի, միհատ կոֆե դրեք խմեք էրկուսով, լավ բաներից խոսացեք…  վոբշմ էլի, ջոգիր, որպես իրան հարգող ներկայիս կառավարության անդամ, բան մի արա: Մեր նեռվերն էլ ստե մի քայքայի, կլնի՞»:

Խաչիկ Եղիազարյան. «Կարա՞ս մի հատ  տղավարի պատասխան տաս Ալիևին, երեկվա ասածների ու պահվածքի համար…. ազգովի մեզ լավ զգանք, լրիվ են վիճակին անմանվում ,որ տան տղամարդուն դրսում քրֆում են, ձեռ են առնում ծպտուն չի հանում էթում ա տուն տնեցոնց ա քրֆում»:

Նվարդ Բաբայան. «Լավ կլինի, նույն ջանասիրությամբ էլ` Ալիևին պատասխանես. Մեռավ քեզ ծաղրելով»:

Տիգրան Գալստյան. «Այ կիսագրագետ, Ալիևն անձամբ քեզ երեկ ինչ ասես, որ չասեց, տղամա՞րդ ես, իրեն պատասխանի, ու էս տեքստերդ տուր, թող մեկը նայի, որ գոնե քիչ տառասխալով հրապարակես։ Անգրագետն անգրագետի»:

Մազմանյան Աննա. «Երեկ Ալիևե բարևում էր , միջանցքը ասում էր չի կարող հսկվի ուիրշների կողմից, դու ոնց որ չլսելու ես հա տվել, հա ու խնդում էր վրեդ ասում էր Փաշինյանը մեծ-մեծ էր խոսում, մտի նայի վիդիոները»:

Անահիտ Դավթյան. «Աննան մեռավ քեզ դավաճանելով, ալիեվը ձեռ առնելով , ժողովուրդը վաղուց վերջին անեցքներով ու հայոյանքներով պահանջում ա գնաս, ինչի էս կպել չես պրծնում»:

Հ.Գ Փաշինյանի գրառումների տակ այսպիսի մեկնաբանությունները գերակշռում են, պարզապես ընթերցողին ներկայացնում ենք դրանցից մի քանիսը: