Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի քաղաքական տեղակալ Յադոլլա Ջավանին քննադատել է ԱՄՆ-ի միջնորդությամբ վերջերս կնքված հայ-ադրբեջանական համաձայնագիրը՝ նախազգուշացնելով, որ այն կարող է անկայունացնել ռազմավարական առումով կարևոր Հարավային Կովկասի տարածաշրջանը հաղորդում է iranintl.com–ը։
Յադոլլա Ջավանին դատապարտել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ «խաղամոլ Թրամփի թակարդը ընկնելու» և տարածաշրջանում ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և ՆԱՏՕ-ին ներգրավելու համար՝ անտեսելով հարևանների շահերը։
«Ալիևը և Փաշինյանը Զելենսկու դժբախտության ճանապարհին» վերնագրով հայտարարության մեջ Ջավանին համեմատել է նրանց գործողությունները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ ՆԱՏՕ-ին Ռուսաստանի ավանդական անվտանգության գոտի հրավիրելու որոշման հետ, որը հանգեցրեց Ռուսաստանի ներխուժմանը։
«Այժմ Ալիևն ու Փաշինյանը ռիսկի են դիմում նմանատիպ հետևանքների՝ Զանգեզուրի միջանցքը 99 տարով բացառապես Միացյալ Նահանգներին վարձակալության տալով՝ գրգռելով Իրանին, Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին»։
Զանգեզուրը խաղաղության միջանցք չէ, այն պատերազմի միջանցք է։
Ինչո՞ւ է ԱՄՆ նախագահը միջամտում տարածաշրջանի գործերին 13,000 կիլոմետր հեռավորությունից, և եթե դա առևտրային միջանցք է, ապա ինչո՞ւ են նրանք ուզում ռազմական վաշտ տեղակայել։ Կողմերը պետք է պահպանեն նախորդ համաձայնագիրը – Ալի ՆԻԿԶԱԴ:
Բաց մի թողեք
Սա վերջնագրային բնույթի հայտարարություն է․ Բադալյան
Իշխանության տիրացածները այդպես էլ այդ կարողությունները չունեցան․ Սադոյան
Հայաստանի տարածքով ոչ մի միջանցք կոչեցյալ չի կարող ստեղծվել՝ իրանական կողմի հստակ դիրքորոշումը․ Ոսկանյան