24/08/2025

Հասարակությանն ահաբեկմամբ կառավարողները պատրաստ են ամեն ինչի, միայն թե մնան իշխանության․ Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Սրբազան շարժման» գործով Լիդյա Մանթաշյանի նկատմամբ դատարանի վճիռը` 3 ամսով երկարաձգելու կալանքի ժամկետը, պարզապես ցույց է տալիս, որ գործող ռեժիմն իր խայտառակ գործողություններն ավարտին հասցնելու ճանապարհին որևէ բանի առաջ կանգ չի առնելու:

Շատերը կասեն, որ պարտվողականությունն արդարացնող ուժն առաջին անգամ չէ, որ հաշվեհարդար իրականացնելիս որևէ բան հաշվի չի առնում, ինչը չեմ առարկում, բայց այս մոտեցումը ռեժիմի համար դարձել է առօրյա գործիք:

Սեփական հասարակությանն ահաբեկմամբ կառավարողները պատրաստ են ամեն ինչի` միայն թե մնան իշխանության և շարունակեն ծառայություններ մատուցել իրենց արտաքին հովանավորներին: