Ապրիլի 13-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 14:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Վազգեն Ա.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցից դեպի Ռուբինյանց փողոցի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 57-ամյա Արայիկ Ա.-ին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:






Բաց մի թողեք
Հանեք 17 համարը երթուղուց, քաղաքացիները դժգոհում են տրանսպորտից
Թեղուտ գյուղում այրվում է ավտոմեքենա
Արտակարգ դեպք ավտոսպասարկման կետում, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց․ Լուսանկար