«Զվարթնոց» օդանավակայանում Երևան ժամանող չվերթները հետաձգվել են․ դա կարելի է տեսնել օդանավակայանի չվացուցակի վահանակին։
Հետաձգվածներից է նաև Վենետիկ-Երևան թռիչքը․ Վենետիկի օդանավակայանում հայտնել են, որ «Զվարթնոցը» փակ է։
Auroranews-ին «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ 12 չվերթ է հետաձգվել։
Հետաձգվել են Երևանից դեպի Կապան, Վենետիկ, Աբու Դաբի, Շարժա, Դուբայ չվերթները։ Քիշնև չվերթի համար օդանավակայանից հայտնում են, որպեսզի դիմեն ավիաընկերությանը։ Հետաձգվել են նաև Մոսկվայից, Վենետիկից, Աբու Դաբիից, Շարժայից, Դուբայից, Կապանից դեպի Երևան չվերթները։
Լուսինե Մողրովյանը նշել է, որ այս պահին օդանավակայանի վազքաուղու հատվածում աշխատանքներ են իրականացվում, դրանք կտեւեն մինչեւ Երեւանի ժամանակով ժամը 13:30-ը:

Բաց մի թողեք
Իրանը կրկնակի բարձրացրել է բենզինի գինը
«Wizz Air»-ը հոկտեմբերին Երևանում կբազավորի իր 4-րդ օդանավը և չվերթեր կսկսի 3 նոր ուղղություններով
Ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում ունենալ գյուղատնտեսության նախարարություն