ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 24 թվականին իր դեմ կատարված մահափորձը ազդել է կյանքի հանդեպ ունեցած իր վերաբերմունքի վրա։
Այս մասին գրել է լրագրող Ջոնաթան Կարլը՝ «Հատուցում․ Դոնալդ Թրամփն ու ընկերները, ովքեր փոխեցին Ամերիկան» գրքում։ «Ինձ դուր չի գալիս այդ մասին հիշելը։ Սակայն կարծում եմ, որ այն իմ վրա ազդեցություն թողել է»,- ի պատասխան Կարլի հարցին՝ ասել է նախագահ Թրամփը։
Ջոնաթան Կարլը հիշեցրել է, որ Թրամփի հետ զրուցել է անցյալ տարի՝ մահափորձից գործնականում երկու օր անց եւ գրքում էլ նշել է, որ չնայած այդ երկու օրերին կատարվածներին, Թրամփի ձայնը շարունակում էր լսվել, թեեւ շատ ավելի թուլացած, քան երբեւէ եղել է։
Թրամփի դեմ մահափորձը հիշեցնենք, որ տեղի է ունեցել անցյալ տարվա հունիսի 13-ին՝ Փենսիլվանիայում՝ նախընտրական միջոցառման ժամանակ։ Նրա վրա կրակել էր քսանամյա Թոմաս Մեթյու Քրուքսը։ Փամփուշտն անցյալ էր Թրամփի գլխի կողքով՝ վնասելով ականջը։

Բաց մի թողեք
Բըրնհեմը Միացյալ Թագավորության նոր վարչապետն է. Չարլզ III արքան ընդունել է … Լուսանկարներ
Մոլդովայում նախաձեռնել են նախագահ Մայա Սանդուի իմփիչմենթի գործընթացը
Թրամփը և Սանչեսը հանդիպեցին Աշխարհի գավաթի եզրափակչում՝ գրեթե երկու տարվա դիվանագիտական լարվածությունից հետո