19/11/2025

Խոշոր վթարներ․ «Opel»-ը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ․ Արևիկ-Տանձուտ ճանապարհին ․․․ Լուսանկարներ

Երեկ` նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18։20-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Toyota» մակնիշի, «Mercedes» մակնիշի, «Tesla» մակնիշի և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Blog ImageԵրեկ՝ նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 15։55-ի սահմաններում Արևիկ-Տանձուտ գյուղերն իրար կապող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Վյաչեսլավ Պ․-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Դիանա Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Blog Image