Կոնկրետ օրինակով՝ մեդիադաշտում նիկոլաթուրքական քարոզչամեքենայի աշխատանքի մասին…
Լրատվամիջոցներից մեկի FB-էջում Նիկոլի խոսքով ինչ-որ գրառում տեսա։ Շեշտեմ. ընդդիմադիր լրատվական չէր, կարելի է ասել՝ չեզոք-արևմտամետ։
Գրառումը ակնհայտորեն լավ էր տարածվել (միայն արձագանքները հազարից ավելին էին), բայց կասկածում եմ, որ չգիտեմ ոնց վրիպել էր նիկոլական «զոն նայողների» աչքից, ինչի հետևանքով արձագանքների մոտ 70 տոկոսը haha-ներ էին ու «ջղայնիկներ», իսկ Նիկոլին աջակցող լայքերն ու սրտիկները 30 տոկոսից էլ քիչ էին։
Կրկնում եմ. ընդդիմադիր լրատվամիջոց չէր։
Ավելին, Նիկոլին քննադատող մեկնաբանություններն էլ մի քանի հարյուր լայք ու սրտիկ էին ստացել։
Առակս ինչ կուսուցանե… Մեդիադաշտում նիկոլականների թվացյալ գերակշությունը արհեստական է։ Իրենց «թափը» ավելի աղմկոտ և ագրեսիվ լինելու հաշվին է, ինչպես նաև ավելի օպերատիվ, ավելի կազմակերպված, կարգապահ և ուղղորդված լինելու հաշվին։
Իրենց նպատակը հատուկ այնպիսի տոքսիկ միջավայր ստեղծելն է, որ նորմալ մարդիկ ուղղակի ձեռք քաշեն նորություններով հետաքրքրվելուց ու քաղաքական թեմաներով սոցցանցային շփումից։
Վստահ եմ, որ այս գրոհների ազդեցությունը հնարավոր է չեզոքացնել. նորմալ հարթակները կարող են պայմանավորվել և աջուձախ վիրավորանքներ շաղ տվող ֆեյքերին ուղղակի բլոկեն իրենց էջերում և խմբերում։
Հավատացե՛ք, եթե ամենաընթերցվող լրատվամիջոցների գոնե կեսը 3000–4000 ֆեյքի բլոկեր, այս տիրույթում «օդն ահագին կմաքրվեր»։
Որովհետև ինչպես Սովետաշենի աղբանոցը հրդեհելով են մեզ թունավորում, այդպես էլ մեդիադաշտն են թունավորում ամեն գրառման տակ վիրավորանքների «հրդեհներ» հրահրելով։
Հաղթելու միակ տարբերակը ոչ թե լեզվակռիվների մեջ մտնելն է, այլ հրահրողներին լուսանցք մղելը։
Կարեն Վրթանեսյանի էջից






Բաց մի թողեք
Հայ առաքելական եկեղեցին ու քաղաքականությունը
Եկեղեցին պաշտպանելու համար ստեղծվել է Միջնաբերդ հարթակ, միացե՛ք․ Արա Զոհրաբյան
Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով