«Նիկոլ Փաշինյանը Վեհափառի եւ եկեղեցու դեմ պայքարի մարտավարությունը փոխել է` խաչակրաց արշավանքը տեղափոխել է ներեկեղեցական տիրույթ՝ ներսից է քանդում եկեղեցին։
«Հրապարակ» թերթը գրում է. Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ սցենարը հետեւյալն է․ եպիսկոպոսաց դասից էլի ինչ-որ անձանց իրենց կողմը բերել, այնուհետ պարտադրել Վեհափառի հրաժարականը։ Այսօր ընդամենը 10 բարձրաստիճան հոգեւորական է միացել, մի քանի քահանաներ:
Իշխանական աղբյուրները վստահեցնում են, որ առաջիկա օրերին 2-3 նոր անուն կլսենք: Սակայն պահանջվում է գոնե մոտ 25 բարձրաստիճան հոգեւորականի աջակցություն։
Ի դեպ, անգամ այդ պարագայում չեն կարող երազել Վեհափառի գահընկեցության մասին, քանի որ, եկեղեցական կանոնակարգով, այդ հարցը քննարկում է Եպիսկոպոսաց ժողովը, իսկ ժողովը հրավիրելու իրավասությունը կաթողիկոսինն է: Եվ եթե Վեհափառը որոշի դիմադրել ու չհեռանալ կամ եթե վստահ լինի, որ ժողովի մեծամասնությունն իր դեմ է, ժողով էլ չի հրավիրի։






Բաց մի թողեք
Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքից նախատեսվում է կառուցել նոր ավտոճանապարհ ․․․
Երբ կհաստատվի իրական խաղաղությունը