13/12/2025

Հայոց սուրբ եկեղեցին ասպատակող թուրք ու մոնղոլ քոչվոր-վայրագների կողքին. Լիլիթ Գալստյան․ Լուսանկար

Հիշեք այս դեմքերն ու նրանց անունները։ Թեև նրանց այլևս մոռանալ չի լինի․ Հայաստանի ամոթի և անկման տարեգրության մեջ նրանց անունները դաջվեցին Հայոց սուրբ եկեղեցին ասպատակող թուրք ու մոնղոլ քոչվոր-վայրագների կողքին։ 

Բայց մի կարևոր տարբերությամբ՝ թուրքն ու մողոլ-թաթարը ո՜չ սեփական եկեղեցուն էին դավաճանում, ո՜չ Տիրոջը, ոչ իրենց հոգևոր հայր Վեհափառին, ոչ էլ՝  հոգևոր եղբայրներին։

Թուրքն ու մոնղոլ-թաթարը ոչ տիրադավ էին, ոչ ուխտադավ, ոչ էլ՝ եղբայրադավ։ Նրանք չէին ուրանում ու դավաճանում նաև իրենց սեփական ժողովրդին կամ հոտին։

Նողկանքի ու բարոյական անկումի այս հատակը դժվար է պատկերացնել։ Մենք այս պահին դժվարանում ենք ընկալել, թե սոդոմի ինչ պատկերի ենք առերեսվում, դժվարանում ենք երևակայել, թե թշնամական ինչ ծրագիր է կախվել մեր գլխին։

Այս ամենից  էլ անդին․․․ այս վեղարների տակ, մինչ հոգևորական դառնալն ու եպիսկոպոսական ուխտին հավատարմություն հայտնելը, պիտի որ տղամարդ գոյության ունենար։ պիտի որ․․․

Երբ ձեր եղբորն հանել-աքսորել են իր տնից ու բանտել։   Նրա՝ Գերաշնորհ Տեր Միքայել Աջապահյանի հոտն էլ մերժել է ձեզ, մերժել անեծքով ու շռնդալից ապտակով, ո՞նց եք մտնում այդ տուն, ո՞նց։

Բարոյական ըմբռնումներից լինել այդքան հեռու,  այդքան չմարդ, այդքան չտղամարդ ․․․ այդքա՜ն  հարամ․․․

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Հայաստանի ամոթի և անկման տարեգրության մեջ նրանց անունները դաջվեցին