Կառավարության շենքում քիչ առաջ ավարտվել է Տավուշի մարզի Կիրանց համայնքի բնակիչների հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հանդիպումը տևել է շուրջ 2 ժամ:
«Լուրեր»-ի թղթակցի փոխանմամբ, շենքից դուրս գալով բնակիչները մի քանի րոպե զրուցել են համայնքապետի հետ. այդ ընթացքում լրագրողներին չի թույլատրվել մոտենալ նրանց:
Որոշ ժամանակ անց բոլորը, այդ թվում՝ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը, հեռացել են՝ անպատասխան թողնելով լրագրողների հարցերը:
Ըստ տեղեկությունների՝ բնակիչները իրենց հուզող հարցերն են տվել և հայտնել մտահոգությունները, ինչին վարչապետը պատասխանել է, որ այդ բոլոր հարցերը Կառավարությունում քննարկման առարկա են դարձել:
Վարչապետի հիմնական ուղերձն այն է եղել, որ այդ հարցերի լուծումները կարելի է գտնել՝ միայն «տեղում աշխատելով», ակտիվորեն մասնակցելով սահմանազատման աշխատանքներին, որպեսզի որևէ հարց չլուծված չմնա, կամ խնդիրների այլընտրանքային լուծումներ չգտնվեն։
Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հայտարարություններին, նախ՝ նա հանդիպմանը ներկա չի եղել, երկրորդ՝ այն, որ սահմանը կարող է անցնել Կիրանց գյուղի կենտրոնով, սուտ է, քանի որ հանդիպմանը նման հարց չի քննարկվել։






Բաց մի թողեք
Արամ Ղազարյանը՝ ՓԾ տնօրեն, Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանության պետ
ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանն ու Փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանը պաշտոններով կփոխվեն
Կադրային բազմաթիվ փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ՝ ՆԳ նախարարի հրամաններով