Հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
ժամը 14։00-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 20 կմ հատվածում Երևանի բնակիչ 61-ամյա Կարինե Բ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Ձորագետ գետում՝ քարերի վրա։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ. Լուսանկար
Վթար Վանաձորում, բախվել են «Opel» և «Ford Transit». Լուսանկար
Ահազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա Ղահրամանյան