Ժաննա Անդրեասյանը անդրադարձել է բարձրագույն կրթության ոլորտում ՀՀ կառավարության ամենախոշոր նախաձեռնություններից մեկին՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրին:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ 2025 թվականն առանցքային է եղելնաև այս առումով, քանի որ Ազգային ժողովն ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը, որն ուժի մեջ է մտել նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին և օրենսդրորեն ամրագրել ակադեմիական քաղաքի կարգավորումները։
«Միևնույն ժամանակ, նախորդ տարին կարևոր էր նաև նախապատրաստական աշխատանքներն ավարտին հասցնելու տեսանկյունից։ Գլխավոր հատակագծի՝ օրենսդրությանը համապատասխան փաթեթը պատրաստվել և ներկայացվել է հաստատման, և առաջիկայում այն կանցնի համապատասխան ընթացակարգերը։ Իրականացվել է մեծ ծավալի աշխատանք տարածքի մաքրման ուղղությամբ, ընթանում են նաև պեղումներ, որոնց առաջին արդյունքները բավական հետաքրքիր են և հուշում են, որ ակադեմիական քաղաքում կարող է ձևավորվել նաև պատմամշակութային ժառանգության կարևոր ներկայություն»,- նշել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ միաժամանակ էական առաջընթաց է առկա ծրագրի բովանդակային բաղադրիչում՝ արտերկրի գործընկերների հետ մշակվում են կառավարման մոդելները, կլաստերների հայեցակարգերը և տարբեր ոլորտային նախագծեր:






Բաց մի թողեք
Հրանտ Թադևոսյանի անունը արժանվույնս ամրագրվեց նաև իր օրրանում. Լուսանկարներ
Անսպասելիորեն կյանքից հեռացել է մեր դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ազատ Հակոբյանը․ Լուսանկար
Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ