EFE-ի հաղորդմամբ՝ Turkish Airlines-ին պատկանող ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Բարսելոնայի օդանավակայանում՝ ինքնաթիռում ռումբի մասին սպառնալիքի պատճառով։
El Periodico-ի տվյալներով՝ ինքնաթիռը Ստամբուլից դեպի Կատալոնիայի մայրաքաղաք էր ուղևորվում։
Այն Ժոզեպ Տարադելաս օդանավակայան է ժամանել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 11:00-ին։ Ինքնաթիռում եղել է 148 ուղևոր և անձնակազմի յոթ անդամ։
Ինքնաթիռը ուղղորդվել է դեպի Iberia անգարի մոտ գտնվող մեկուսացված տարածք, որտեղ ուղևորներին իջեցրել են ինքնաթիռից։
Իսպանական օդանավակայանի օպերատորը իր հերթին հայտնել է, որ Բարսելոնայի օդանավակայանը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։


Բաց մի թողեք
Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի ավիաբազաների վրա հրթիռային և ԱԹՍ-ների արձակման կադրերը
Ամեն անգամ, երբ Իրանը կրակ կբացի Հորմուզում որևէ նավի վրա, ԱՄՆ-ն կռմբակոծի և կոչնչացնի մեկ կամուրջ կամ էլեկտրակայան․ Թրամփ
Պատրաստ է գնալ քաղաքական ռիսկերի, բայց շարունակել հակամարտությունը