01/02/2026

Ձերբակալել Օբամային. Թրամփ

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth-ի իր էջում գրել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման անձամբ հրահանգել է ԿՀՎ-ի գործակալներին կեղծ հետախուզական տվյալներ ստեղծել իր դեմ, և առաջարկել է ձերբակալել Թրամփին։

«Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հենց հիմա հրապարակել է «Ռուսիագեյթի» հարյուրավոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Բարաք Օբաման անձամբ հրահանգել է ԿՀՎ-ի գործակալներին կեղծ հետախուզական տվյալներ ստեղծել նախագահ Թրամփի դեմ և ակտիվորեն «համագործակցել է թշնամու հետ»՝ խարխլելու ամերիկացիների վստահությունը մեր ժողովրդավարության և նախագահ Թրամփի 2016թ. հաղթանակի նկատմամբ։

Սա հեղաշրջման փորձ էր՝ Բարաք Օբամայի և նրա համախոհների կողմից։ Ժամանակն է, որ մարդիկ վճարեն իրենց արարքների գինը։ Ձերբակալել Օբամային հիմա»,-սոցցանցի իր էջում գրել է Թրամփը։