Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ, և մենք մտել ենք խաղաղության դարաշրջան, որը, հուսով ենք, մշտական կլինի:
Այս մասին Մյունխենում France 24-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այդ ժամանակվանից անցել է ավելի քան վեց ամիս, և իրավիճակը Հայաստանի հետ մեր սահմանին շատ հանգիստ է։ Կրակոցներ, զոհեր, մահեր չկան»,- ասել է նա։
Նա նշել է, որ Ադրբեջանն արդեն կառուցում է մոտ 400 կմ երկաթուղի մինչև սահման և կվերականգնի Նախիջևանում գրեթե 200 կմ երկաթուղի․ «Կասկած չունեմ, որ TRIPP նախագիծը կիրականացվի։ Այն Ադրբեջանի հիմնական մասը Հայաստանի միջոցով կկապի Նախիջևանի հետ»։

Բաց մի թողեք
Ուժեղ Հայաստանին կհանե՞ն ընտրարշավից. Ուղիղ միացում ԿԸՀ-ից
Ի՞նչ աշխատանքներ է սկսել Թուրքիան Հայաստանի հետ սահմանին. Լուսանկար
Հայտնի են GALLUP-ի հարցման արդյունքները. Լուսանկար