Միացյալ Նահանգները ձգտում է համաձայնության գալ Իրանի հետ դիվանագիտական ճանապարհով։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Բուդապեշտում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ռուբիոն նշել է, որ Թեհրանի հետ համաձայնության հասնելը հեշտ չի լինի:
«Իրանի հետ համաձայնության հասնելը դժվար է։ Մենք միշտ ասել ենք, որ դա դժվար կլինի, բայց կփորձենք։ Վաշինգտոնը կգործադրի բոլոր ջանքերը արդյունքի հասնելու համար։ Մեր բանակցողներն արդեն ճանապարհին են։ Նրանք հանդիպումներ կանցկացնեն։ Կտեսնենք, թե ինչ կստացվի։ Հուսով ենք, որ համաձայնության կհասնենք»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Օմանում փետրվարի 6-ին։
Բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Ժնևում։

Բաց մի թողեք
Ռուսաստանը ամրապնդում է միջուկային և արկտիկական ակտիվները Ֆինլանդիայի սահմանի մոտ, զգուշացնում է պաշտպանության նախարարը
ՌԴ – Ուկրաինա բանակցությունների նոր փուլը՝ Ժնևում
ԵՄ խորհուրդը փետրվարի 24-ին կհաստատի Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկը