Զիվերտի երևանյան համերգը կրկին չեղարկվել է։
https://JazzBlues.EU – Երգչուհին իր Ինստագրամի էջում տեսանյութ է հրապարակել, որում պատմում է, որ դժվարությամբ, բայց կայացրել է որոշում, որ չեղարկում է իր բոլոր կայանալիք համերգները մինչև աշուն, առողջական խնդիրներից ելնելով։
Նշենք, որ համերգը կայանալու էր մարտի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Չնայած tomsarkgh.am-ը դեռ չի հեռացրել կայքից համերգի հայտարարությունը, այնուամենայնիվ տոմսեր պատվիրելու կոճակը բացակայում է։
Հավելենք, որ տոմսերի արժեքը տատանվում էր 10.000-55.000 դրամի սահմաններում։
Հիշեցնենք, որ Զիվերտի համերգը պետք է կայանար ավելի վաղ՝ 2023 թվականի հուլիսի 9-ին «Շենե»-ում։

Բաց մի թողեք
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոր տնօրեն ունի
Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոն․ Ամենահետաքրքիրը գրվում է ժողովրդի հիշողության մեջ․ Տեսանյութեր
«Առաքել». երբ թատրոնի բեմից հնչում են քաղաքական դաշտում չլսվող հարցերը. Լուսանկար